Հոդված 2
Հոդված 2
Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգը հետևյալի վրա հիմնված համակարգ է՝
էլեկտրոնային փաստաթղթի տեսքով տարանցման միասնական հայտարարագրի կիրառում.
մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման միասնական ապահովման կիրառում.
անդամ պետությունների և երրորդ կողմի (երրորդ կողմերի) լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող առանձին հատուկ պարզեցումների կիրառում.
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան Միության մաքսային տարածքով և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարածքով փոխադրվող ապրանքների ամբողջ ընթացուղում ապրանքների փոխադրումների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառում.
մաքսային մարմինների կողմից ընդունված որոշումների և մաքսային հսկողության իրականացման արդյունքների փոխադարձ ճանաչում՝ հաշվի առնելով Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին երրորդ կողմի (երրորդ կողմերի) հետ Միության միջազգային պայմանագրի դրույթները և դրանց կիրառումը՝ բացառապես մաքսային մարմիններին վերապահված խնդիրները և գործառույթները կատարելու համար։