Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի ձևավորումն իրականացվում է երրորդ կողմի (երրորդ կողմերի) կողմից՝ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան սահմանված հետևյալ պայմանները կիրառելու հնարավորության առկայության պայմանով՝

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման կարգը և պայմանները, այդ թվում՝ բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողությունների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների փոխարինման, վթարների, անհաղթահարելի ուժի գործողության ժամանակ ձեռնարկվող միջոցների կիրառման ընթացքում մաքսային գործառնությունների կատարման կարգը, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և նշված մաքսային ընթացակարգի գործողության ավարտի պայմանները.

տարանցման հայտարարագրի ձևը, դրա լրացման կարգը և էլեկտրոնային տեսքին ներկայացվող պահանջները.

մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովման կիրառման կարգը.

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման վերահսկողությունն իրականացնելու կարգը, այդ թվում՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ.

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ փոխադրողի պարտականությունների մասով պահանջները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։