Հոդված 3
Հոդված 3
Տեղեկատվության տեղադրումը
1. «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Կողմերի և (կամ) հիդրոօդերևութաբանական ծառայությունների պաշտոնական կայքերում (այսուհետ՝ կայքեր) Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական լեզուներով և ռուսերենով տեղադրվում է հետևյալ տեղեկատվությունը.
1) անդամ պետությունների այն նորմատիվ իրավական ակտերի մասին, որոնք շոշափում են եղանակի կանխատեսման և օդերևութաբանության ոլորտում գործունեության հետ կապված հարցերը.
2) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների մասին, ներառյալ՝
իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը,
գործունեություն և (կամ) գործողություններ իրականացնելու թույլտվությունների (ներառյալ՝ լիցենզիաները, սերտիֆիկատները և թույլտվությունների այլ տեսակներ) քանակը, անվանումները, տրման ամսաթվերը, համարները և բովանդակությունը։
2. Կողմերը և հիդրոօդերևութաբանական ծառայություններն ապահովում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված տեղեկատվության ազատ հասանելիությունը կայքերում։
3. Օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի և այդ շուկայի մասնակիցների գործունեության մասին տեղեկատվությունն արդիական վիճակում պահելու համար դրա փոփոխության դեպքում Կողմերը և հիդրոօդերևութաբանական ծառայությունները կայքերում թարմացնում են տվյալ տեղեկատվությունն այդպիսի փոփոխություն կատարելու օրվանից 1 ամսվա ընթացքում։
4. Կայքերում տեղադրված ու Կողմերի և հիդրոօդերևութաբանական ծառայությունների տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկատվությունը պետք է պահվի առնվազն 5 տարի։