Հոդված 5
Հոդված 5
Տեղեկատվություն տրամադրելու մասին հարցման բովանդակությունը
1. Սույն համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան՝ տեղեկատվության տրամադրման մասին հարցումը (այսուհետ՝ հարցում) պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) հարցում ներկայացնող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անվանումը.
2) հարցում ստացող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անվանումը.
3) հղում սույն համաձայնագրի համապատասխան դրույթներին.
4) հարցում ուղարկելու հիմքը կամ հարցման էության և հարցվող տեղեկատվության բնույթի հետ կապված փաստերի, իրադարձությունների և հանգամանքների վերաբերյալ այլ տեղեկություններ.
5) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների և այլ անձանց անվանումները, որոնց մասով հարցվում է տեղեկատվությունը.
6) հարցման նպատակների և էության համառոտ շարադրանքը.
7) հարցվող տեղեկատվության նկարագրությունը.
8) տվյալներ այն անձանց մասին, որոնց մոտ ենթադրաբար առկա են հարցվող տեղեկությունները (առկայության դեպքում).
9) սույն համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (Կողմերի (հիդրոօդերևութաբանական ծառայությունների) համաձայնեցմամբ)։
2. Հարցման հիման վրա՝ հարցում ստացող Կողմը (հիդրոօդերևութաբանական ծառայությունը) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի և դրա մասնակիցների վերաբերյալ տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը (առկայության դեպքում).
1) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներին տրամադրած համապատասխան թույլտվությունների գործողությունը դադարեցնելու, կասեցնելու, չեղարկելու մասին.
2) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներին վերահսկելու նոր մեթոդիկաների մասին։
3. Հարցումը ստորագրվում է հարցում ներկայացնող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից։
4. Ստացված հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում հարցում ստացող Կողմը (հիդրոօդերևութաբանական ծառայությունը) իրավունք ունի պահանջելու այդ հարցման ուղարկման գրավոր հաստատում։