Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Հարցման կատարումը

1. Հարցումը կատարվում է հարցում ստացող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն գրանցելու օրվանից հետո՝ 20 օրացուցային օրվա ընթացքում։ Սահմանված ժամկետում հարցման կատարումը խոչընդոտող կամ դրա կատարումն ուշացնող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում հարցում ստացող Կողմը (հիդրոօդերևութաբանական ծառայությունը) հարցումը գրանցելու օրվանից հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում, ծանուցում է ուղարկում հարցում ներկայացնող Կողմին (հիդրոօդերևութաբանական ծառայություն) (նշելով պատճառները)։

2. Հարցման պատասխանը տրամադրվում է գրավոր՝ ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը)՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։