Հոդված 1
Հոդված 1
Համաձայնագրի առարկան
Սույն համաձայնագիրը սահմանում է Կողմերի տեղեկատվական փոխգործակցության կարգը և ուղղված է Միության շրջանակներում գիտահետազոտական աշխատանքների կատարման ծառայությունների միասնական շուկայի (այսուհետ համապատասխանաբար՝ ԳՀԱ-ի կատարման ծառայություններ, ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկա) գործունեությունն ապահովելու նպատակներով Կողմերի վարչական համագործակցության ապահովմանը, որի շրջանակներում Միության յուրաքանչյուր անդամ պետություն (այսուհետ՝ անդամ պետություն) այլ անդամ պետությունների անձանց տրամադրում է այդ ծառայությունների մատակարարման իրավունք՝ «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 16 հավելված) 38-րդ կետով նախատեսված պայմաններով (այսուհետ՝ ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներ)։