Հոդված 1
Հոդված 1.
«Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հունիսի 2004 թվականի, ՀՕ-99)`
ա) ամբողջ տեքստում «օրենսդրությունը» բառը փոխարինել «օրենքները և նորմատիվ իրավական այլ ակտերը» բառերով, «օրենսդրություն» բառի մյուս հոլովները՝ «օրենք և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտեր» բառերով՝ դրանց համապատասխան հոլովներով, իսկ «օրենսդրական» բառը՝ «նորմատիվ իրավական» բառերով.
բ) 6-րդ հոդվածի երկրորդ մասում «լիազորված պետական կառավարման մարմնին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ կենտրոնական բանկ)» բառերով, իսկ օրենքի ամբողջ տեքստում «լիազորված պետական կառավարման մարմին» բառերը՝ «կենտրոնական բանկ» բառերով՝ դրանց համապատասխան հոլովներով: