Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՆԻՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

22 հունվարի 2025 թվականի թիվ 5 քաղ. Մինսկ

ԹՈՒՆԻՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Նպատակահարմար համարել Թունիսի Հանրապետության հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր կնքելու նպատակահարմարության մասին հարցի ուսումնասիրության հարցերով համատեղ հետազոտական խմբի (այսուհետ՝ համատեղ հետազոտական խումբ) ձևավորումը։

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ՝ համատեղ հետազոտական խմբի աշխատանքներին մասնակցելու համար։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասով ձևավորել համատեղ հետազոտական խմբի կազմը և այդ մասին տեղեկացնել Թունիսի Հանրապետությանը։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։