Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-06-12-ից մինչև 2002-01-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 9. ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունները

գործել է մինչև 2002-01-15Բացել ARLIS-ում

Հոդված 9. ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունները

1. ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունները ԳԱԱ հիմնարկներն են, որոնք գործում են սույն օրենքի, այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ու ԳԱԱ-ի հաստատած կանոնադրությունների հիման վրա. ունեն հաշվեկշիռ, նախահաշիվ, բանկային հաշիվ և զինանշանով կնիք:

2. ԳԱԱ համակարգի կազմակերպությունների տիպային (օրինակելի) կանոնադրությունը, որը երաշխավորում է հատկացված գույքը տիրապետելու և տնօրինելու` այդ կազմակերպությունների ինքնուրույնությունը, հաստատում է կառավարությունը:

ԳԱԱ-ն, իր համակարգի գիտական կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելիս, իրավունք չունի սահմանափակել կառավարության հաստատած տիպային կանոնադրությամբ նախատեսված այդ կազմակերպություններին հատկացված գույքը տիրապետելու և օգտագործելու նրանց լիազորությունները:

3. ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կարող են զբաղվել շահութաբեր գործունեությամբ` այդ նպատակների համար օգտագործելով պետական առաջադրանքի կատարումից ազատ տարածքները, սարքավորումները և այլ գույք:

4. ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների շահութաբեր գործունեության նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը:

5. ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունները ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները ծախսում են իրենց կանոնադրական խնդիրների լուծման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։