Գլուխ 2 · ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 4. Գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձինք և կազմակերպությունները
Հոդված 4. Գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձինք և կազմակերպությունները
Գիտական և գիտատեխնիկական գործունեությունն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձինք (ներառյալ` օտարերկրյա)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) սահմանված կարգով:
Գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտներ են գիտնականները, գիտական աշխատողները, գիտամանկավարժական բնագավառի աշխատողները, գիտական (ներառյալ` հասարակական) կազմակերպությունները, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունները: