Գլուխ 2 · ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ` ՀՀ ԳԱԱ) ոչ առևտրային իրավաբանական անձ է, որի կազմակերպական-իրավական ձևի, կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(8-րդ հոդվածը խմբ., լրաց. 02.05.01 ՀՕ-182, լրաց. 04.02.10 ՀՕ-16-Ն, խմբ. 14.04.11 ՀՕ-136-Ն)