Գլուխ 2 · ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ
Հոդված 11. Ակադեմիայի համակարգը
Հոդված 11. Ակադեմիայի համակարգը
1. Ակադեմիան իր կազմում միավորում է Ակադեմիայի ակադեմիկոսներին (իսկական անդամներին), թղթակից անդամներին, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին, ինչպես նաև Ակադեմիայի բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը և Ակադեմիայի` Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնադրած կազմակերպությունները:
2. Ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: