Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Ակադեմիայի ստեղծումը և պետական գրանցումը
Հոդված 6. Ակադեմիայի ստեղծումը և պետական գրանցումը
1. Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության:
2. Հիմնադրի որոշմամբ սահմանվում են Ակադեմիայի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, նրան սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմն ու արժեքը, ինչպես նաև օրենքին չհակասող այլ դրույթներ:
3. Ակադեմիան ենթակա է պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով: