Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2025-10-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 17. Ռազմական ոստիկանության ծառայողների իրավական ապահովության պետական երաշխիքները

գործել է մինչև 2025-10-30Բացել ARLIS-ում

Հոդված 17. Ռազմական ոստիկանության ծառայողների իրավական ապահովության պետական երաշխիքները

1. Ռազմական ոստիկանության ծառայողը գտնվում է օրենքի և պետության պաշտպանության ներքո: Օրենքով չլիազորված մարմինների կամ պաշտոնատար անձանց միջամտությունը ռազմական ոստիկանության գործունեությանն արգելվում է:

2. Ռազմական ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է զինված ուժերի բոլոր զինծառայողների համար: Դրանք չկատարելը կամ ռազմական ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

3. Ռազմական ոստիկանության ծառայողն իր պարտականությունները կատարելիս ենթարկվում է միայն իր հրամանատարին (պետին): Արգելվում է ռազմական ոստիկանության ծառայողին ստիպել կատարելու սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն չվերապահված լիազորություններ:

4. Պետերից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող հրամաններ ստանալիս ռազմական ոստիկանության ծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքով և այդ մասին տեղյակ պահել վերադասին:

5. Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ռազմական ոստիկանության ծառայողը, ինչպես նաև անօրինական հրաման կամ կարգադրություն տվող պաշտոնատար անձը պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով, իսկ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը:

(17-րդ հոդվածը փոփ. 20.12.17 ՀՕ-3-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։