Գլուխ 5 · ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 20. Ռազմական ոստիկանության ծառայողի պատասխանատվությունը
Հոդված 20. Ռազմական ոստիկանության ծառայողի պատասխանատվությունը
1. Իր առջև դրված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև այլ իրավախախտումների համար ռազմական ոստիկանության ծառայողը ենթակա է պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:
2. Ռազմական ոստիկանության ծառայողի հակաօրինական գործողության կամ անգործության հետևանքով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:
3. Ռազմական ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
4.
(հոդվածը 12.06.24 ՀՕ-284-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)