Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Ռազմական ոստիկանությունում ծառայությունը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Ռազմական ոստիկանությունում ծառայությունը

1. Ռազմական ոստիկանության ծառայողը լիազոր մարմնի համակարգում զինվորական ծառայություն անցնող զինծառայող է, որն իրականացնում է ռազմական ոստիկանության՝ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված խնդիրներն ու լիազորությունները:

2. Ռազմական ոստիկանության ծառայողին տրվում է ծառայողական վկայական, հաշվառման մետաղանիշ, ինչպես նաև համազգեստ, որը կարող է ունենալ հատուկ տարբերանշաններ (կրծքանշանի, թևկապի կամ այլ ձևով): Համազգեստի և հատուկ տարբերանշանների ձևն ու կրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ռազմական ոստիկանության ծառայող չհամարվող անձի կողմից ռազմական ոստիկանության ծառայողի համազգեստի, ծառայողական վկայականի կամ հատուկ տարբերանշանի օգտագործումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

3. (մասն ուժը կորցրել է 20.12.17 ՀՕ-3-Ն)

4. Ռազմական ոստիկանության պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր, որը ներառում է տվյալ պաշտոնն զբաղեցնող ռազմական ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված իրավունքների ու պարտականությունների նկարագիրը և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ռազմական ոստիկանության ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջները: Ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը` ռազմական ոստիկանության պետի ներկայացմամբ:

5. Ռազմական ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

(6-րդ հոդվածը լրաց., փոփ. 20.12.17 ՀՕ-3-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։