Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2016-05-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 6. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը

գործել է մինչև 2016-05-06Բացել ARLIS-ում

Հոդված 6. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը

1. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրում պետք է սահմանվեն՝

ա) ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.

բ) ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.

գ) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է ռազմական դրություն.

դ) ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը.

ե) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների և ազատության ժամանակավոր սահմանափակումների, կիրառվող միջոցառումների, ինչպես նաև նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների ցանկը.

զ) ռազմական դրության ժամանակահատվածում ստեղծվող պետական հատուկ մարմինները և նրանց իրավասությունների շրջանակները.

է) ռազմական դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.

ը) քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական կամ հիմնական միջոցառումների իրականացման մասին.

թ) ռազմական դրության գործողությունն ուժի մեջ մտնելու ժամկետը:

Ռազմական դրություն հայտարարելու հետ միաժամանակ կամ դրանից հետո Հանրապետության Նախագահը կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, ինչպես նաև որոշում ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օգտագործման մասին:

2. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագիրը ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։