Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2016-05-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 7. Ռազմական դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները

գործել է մինչև 2016-05-06Բացել ARLIS-ում

Հոդված 7. Ռազմական դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները

Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը չի կարող արձակվել: Հանրապետության Նախագահը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իրենց լիազորություններն իրականացնում են ռազմական դրության գործողության ամբողջ ժամկետի ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։