Հոդված 10
Հոդված 10.
Արտակարգ դրության պայմաններում ժամանակավոր սահմանափակումների և կիրառվող միջոցների սահմանները
1. Սույն օրենքում նշված իրավունքների և ազատությունների նկատմամբ սույն օրենքով թույլատրվող սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, և պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ։
2. Արտակարգ դրության պայմաններում գործադիր իշխանության մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին։
3. Արտակարգ դրության պայմաններում սույն օրենքով նախատեսված միջոցառումները և իրավունքների ժամանակավոր սահմանափակումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջներին։
4. (մասն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-252-Ն)
5. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված սահմանափակումները և միջոցառումները կարող են կիրառվել նաև որպես սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված` իրավունքների և ազատությունների պայմանով սահմանափակում կամ միջոցառումների պայմանով կիրառում: Սույն մասով սահմանված դեպքերում սահմանափակումների և միջոցառումների կիրառման պայմանները սահմանվում են արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ պարետի կողմից:
(10-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-252-Ն, լրաց. 29.04.20 ՀՕ-238-Ն)