Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-07-ից մինչև 2025-11-01։Բացել գործող տեքստը

Հոդված 8

գործել է մինչև 2025-11-01Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման առանձնահատկությունները

(վերնագիրը խմբ. 29.04.20 ՀՕ-238-Ն)

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ վարչապետը կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետը արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության տարածքի պարետ (այսուհետ՝ պարետ)։

2. Պարետն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաև համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը։ Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

3. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ` պարետատուն)` որպես համապատասխանաբար վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին: Պարետատունը ղեկավարում է պարետը: Պարետատան կազմը սահմանվում է արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ գործունեության կարգը կարող է սահմանել պարետը:

(8-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-252-Ն, խմբ. 29.04.20 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։