Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՌԵԺԻՄԸ
Հոդված 16. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 16. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության տարածքում վարակիչ հիվանդությունների առաջացման, տարածման սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ժամանակավորապես սահմանափակել կամ դադարեցնել հաղորդակցությունը, պետական սահմանը հատող անձանց, կենդանիների, բեռների, սերմնանյութերի, տնկանյութերի, բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքների բացթողնման վրա սահմանել կարանտին: