Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-26-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 38. Փորձագետը

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 38. Փորձագետը

1. Փորձագետը ծառայողական քննության և ուսումնասիրության արդյունքներով չշահագրգռված այն անձն է, որը ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը ներգրավվում է ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի որոշմամբ՝ գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով ծառայողական քննության կամ ուսումնասիրության նյութերը հետազոտելու և դրա հիման վրա եզրակացություն տալու համար:

2. Փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների:

3. Հրավիրված փորձագետն իր ծառայությունների դիմաց վարձատրվում է լիազոր մարմնի պահպանման ծախսերի հաշվին՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա:

4. Փորձագետն անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով ներկայացնում է գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում հատուկ գիտելիքների տիրապետումը հավաստող փաստաթղթեր։

5. Փորձագետն իրավունք ունի՝

1) եզրակացություն տալու համար ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձից պահանջելու անհրաժեշտ օբյեկտներ, նմուշներ, նյութեր.

2) եզրակացություն տալու համար ծանոթանալու անհրաժեշտ նյութերին և ծառայողական քննության կամ ուսումնասիրության նյութերից դուրս գրելու անհրաժեշտ տեղեկություններ.

3) իր պարտականությունները պատշաճ կատարելու համար հարցեր տալու խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողին, ծառայողական քննությանն աջակցող անձանց, ծառայողական քննությանն առնչվող անձանց, ինչպես նաև ուսումնասիրություն իրականացնող անձին.

4) ծանոթանալու փորձաքննության առարկային վերաբերող նյութերին, դրանցից դուրս գրելու անհրաժեշտ տեղեկություններ։

6. Փորձագետը պարտավոր է՝

1) իրեն առաջադրված հարցերով տալ հիմնավորված և օբյեկտիվ եզրակացություն.

2) հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար.

3) ներկայանալ ծառայողական քննությունն իրականացնող անձի գրավոր պահանջով՝ հարցերին պատասխանելու, ինչպես նաև եզրակացության բովանդակությունը պարզաբանելու համար.

4) ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով բացատրություններ տալ իր ներկայացրած փորձագիտական եզրակացության կամ իր մասնակցությամբ կատարված գործողությունների պարզաբանման կապակցությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։