Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-26-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 3. Ոստիկանության ծառայողի բարեվարքության համակարգի տարրերը

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 3. Ոստիկանության ծառայողի բարեվարքության համակարգի տարրերը

1. Ոստիկանության ծառայողի (բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձանց) վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների և շահերի բախման վերաբերյալ հարցերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

2. Ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։ Նվերներ ընդունելու հետ կապված իրավահարաբերությունների վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթները։

3. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց (բացառությամբ լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի) նկատմամբ կիրառվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։