Հոդված 17. Լիազոր մարմնի լիազորությունները
Հոդված 17. Լիազոր մարմնի լիազորությունները
1. Լիազոր մարմնի լիազորություններն են`
1) գործատուից, ֆիզիկական անձանցից և պետական կառավարման մարմիններից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստանալ տվյալներ, ուսումնասիրել ներկայացված տվյալների հավաստիությունը, փոփոխություններ կատարել տեղեկատվական բազա ներառված տվյալներում.
2) անհատական հաշվառման համակարգում բացել ֆիզիկական անձի անհատական հաշիվ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պահպանել գործատուների և ֆիզիկական անձանց ներկայացրած գրանցման հայտերն ու անձնավորված հաշվարկները.
4) գործատուին ծանուցել նրա ներկայացրած տվյալներում առկա անճշտությունները վերացնելու անհրաժեշտության մասին.
5) տվյալների սուբյեկտի դիմումի հիման վրա հարկային մարմնի հրամանով սահմանած կարգով տրամադրել նրա անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.
6) գործատուներին և ֆիզիկական անձանց ապահովել հասանելիություն` գրանցման հայտը և անձնավորված հաշվարկները ձևավորելու և էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով ստանալու համար տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի դիմելու դեպքում տվյալների սուբյեկտը վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
(17-րդ հոդվածը փոփ. 17.11.17 ՀՕ-217-Ն)