Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
1) վարձու աշխատող` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
2) ինքնազբաղված անձ` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
3) անհատ ձեռնարկատեր՝ համաձայն «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի և հավելված 2-ի ցանկերում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի.
4) նոտար` համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
5) պայմանագրային եկամուտ` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
6) ֆիզիկական անձ` վարձու աշխատող, ինքնազբաղված անձ, անհատ ձեռնարկատեր, նոտար, պայմանագրային եկամուտ ստացող.
7) անձնավորված հաշվառման տեղեկատվական բազա (տեղեկատվական բազա)` ֆիզիկական անձանց վերաբերող` սույն օրենքով սահմանված տվյալների ամբողջություն.
8) անձնավորված հաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթ` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ և 22-րդ հոդվածներով սահմանված` եկամտային հարկի անվանական հաշվարկ, եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, եկամտային հարկի պարզեցված հաշվարկ և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով սահմանված` անձնավորված (պարզեցված) հաշվարկներ.
9) գրանցման հայտ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված` ֆիզիկական անձին հարկային մարմնում գրանցելը, նրանց անձնական տվյալներում փոփոխություններ կատարելն ապահովող էլեկտրոնային փաստաթուղթ.
10) անձնավորված հաշվառում` գրանցման հայտ, անձնավորված (պարզեցված) հաշվարկ ձևավորելը, ներկայացնելը, ֆիզիկական անձի համար անհատական հաշիվ բացելը, ներկայացված տվյալները տեղեկատվական բազա ներառելը, պահպանելը, տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը.
11) գործատու` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
(3-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-53-Ն)