Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-02-05-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ, ՀՐԱԶԵՆ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Հոդված 20. Մարտական տեխնիկան գործադրելը

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 20. Մարտական տեխնիկան գործադրելը

1. Ոստիկանության զորքերի հաստիքային մարտական տեխնիկան գործադրվում է հետևյալ դեպքերում.

1) պատանդներին, ինչպես նաև զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները, մարտական տեխնիկան ազատելիս.

2) զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

3) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների և կազմակերպությունների վրա խմբակային, զինված կամ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ հարձակումները հետ մղելիս.

4) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջները։

2. Մարտական տեխնիկան գործադրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում չեն կարող գործադրվել հրետանային զենք, թրթուրավոր մարտական տեխնիկա, ռազմական ավիացիայի օդանավեր:

4. Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ ընդգրկված մարտական տեխնիկայի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(20-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-8-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։