Գլուխ 5 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 24.1. Ոստիկանության զորքերի զինծառայողի իրավական ապահովության պետական երաշխիքները
Հոդված 24.1. Ոստիկանության զորքերի զինծառայողի իրավական ապահովության պետական երաշխիքները
1. Ոստիկանության զորքերի զինծառայողի գործունեության վրա տարածվում են օրենքով սահմանված` արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների` անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, հիմնավորված ռիսկի և հրաման կամ կարգադրություն կատարելու կանոնները:
2. Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
(24.1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-8-Ն)