Գլուխ 2 · ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ
Հոդված 10. Զինվորական ծառայությունը ոստիկանության զորքերում
Հոդված 10. Զինվորական ծառայությունը ոստիկանության զորքերում
1. Ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունն իրականացվում է զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Ոստիկանության զորքերում սպայական, ենթասպայական և շարքային կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) և կոչում է շնորհում, պաշտոնից ազատում (ծառայությունից արձակում), զբաղեցրած պաշտոնից բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի նշանակում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կամ նրա լիազորությամբ` ոստիկանության զորքերի հրամանատարը: