Հոդված 27. Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական ապահովումը
Հոդված 27. Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական ապահովումը
1. Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացմամբ։
2. Ռազմական տեխնիկայի նորոգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի կազմակերպություններում և հիմնարկներում, ինչպես նաև գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
3. Ոստիկանության զորքերի հրամանատարության, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման նպատակով շենքերի և շինությունների տրամադրման, ինչպես նաև դրանց կոմունալ սպասարկման, նորոգման և նոր շենքերի ու շինությունների կառուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համապատասխան հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով։