Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 27. Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական ապահովումը

գործել է մինչև 2025-11-01Բացել ARLIS-ում

Հոդված 27. Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական ապահովումը

1. Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանում է Կառավարությունը՝ ներքին գործերի լիազոր մարմնի ներկայացմամբ։

2. Ռազմական տեխնիկայի նորոգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի կազմակերպություններում և հիմնարկներում, ինչպես նաև գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. Ոստիկանության զորքերի հրամանատարության, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման նպատակով շենքերի և շինությունների տրամադրման, ինչպես նաև դրանց կոմունալ սպասարկման, նորոգման և նոր շենքերի ու շինությունների կառուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համապատասխան հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով։

(27-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն, 16.12.22 ՀՕ-465-Ն)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։