ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՆԿ-1316-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-1316-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
ա) կարգադրության հավելվածը լրացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների նոր անձնագրերով` համաձայն 1-ին հավելվածի.
բ) կարգադրության հավելվածից հանել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը` համաձայն 2-րդ հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2005 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՆԿ-302-Ն
Հավելված 1
ՀՀ Նախագահի
2005 թ. դեկտեմբերի 28-ի
ՆԿ-302-Ն կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 71.1
Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 71.2:
ՀՀ Նախագահի
աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյան
Հավելված 2
ՀՀ Նախագահի
2005 թ. դեկտեմբերի 28-ի
ՆԿ-302-Ն կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության ղեկավարի պաշտոնի անձնագիր N 3
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 27
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 28
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 29
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 30
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության երկրորդ կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 115:
ՀՀ Նախագահի
աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյան