Հոդված 24. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 24. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Գործունեության լիցենզիա ստանալու համար հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի ցանկը և ձևերը սահմանում է հանձնաժողովը:
2. (մասն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
2.1.
3. Գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտի քննարկման և գործունեության լիցենզիայի տրման կարգն ու պայմանները սահմանում է հանձնաժողովը:
4. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով ներկայացնելու պահից` հանձնաժողովը սահմանված ժամկետում, որի տևողությունը չպետք է գերազանցի 80 աշխատանքային օրը (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրը), քննարկում է լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և ընդունում համապատասխան որոշում:
5. (մասն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
(24-րդ հոդվածը փոփ. 19.06.13 ՀՕ-86-Ն, 07.02.18 ՀՕ-100-Ն)
(24-րդ հոդվածը` 17.04.20 ՀՕ-233-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին:)