Գլուխ 9.1 · ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԿՐՈԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 56.3. Միկրոէներգաարտադրողը
Հոդված 56.3. Միկրոէներգաարտադրողը
1. Միկրոէներգաարտադրողին տրվում է էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու, ինչպես նաև Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին վաճառելու իրավունք: Սույն մասում նշված դեպքում մատուցված ծառայությունների համար վճարվում է հանձնաժողովի սահմանած սակագներով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով և դեպքերում: