Գլուխ 5.1 · (գլուխը լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 39.3. Որակավորված սպառողները
Հոդված 39.3. Որակավորված սպառողները
1. Որակավորված սպառողը, շուկայի կանոնների համաձայն, ունի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու և (կամ) ներկրելու և դրա ավելցուկը էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին վաճառելու իրավունք:
2. Որակավորված սպառողը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները հանձնաժողովի սահմանած կարգով:
3. Սպառողների որակավորման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկա նրանց պարտադիր մուտքի պայմանները սահմանում է հանձնաժողովը՝ շուկայի կանոններով:
(հոդվածը 14.05.25 ՀՕ-111-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից)
(14.05.25 ՀՕ-111-Ն օրենքն ունի անցումային դրույթ)