Գլուխ 5.1 · (գլուխը լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 39.3. Որակավորված սպառողները
Հոդված 39.3. Որակավորված սպառողները
1. Որակավորված սպառողը, շուկայի կանոնների համաձայն, իրավունք ունի իր համար, ինչպես նաև այլ որակավորված սպառողի անհաշվեկշռությունների համար էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում գնելու և (կամ) ներկրելու էլեկտրական էներգիա և դրա ավելցուկը վաճառելու էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:
2. Որակավորված սպառողը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները հանձնաժողովի սահմանած կարգով:
3. Սպառողների որակավորման պայմանները սահմանում է հանձնաժողովը՝ շուկայի կանոններով:
( 39.3-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.05.25 ՀՕ-111-Ն)
(14.05.25 ՀՕ-111-Ն օրենքն ունի անցումային դրույթ)