Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-11-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 33. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիան

գործել է մինչև 2025-11-12Բացել ARLIS-ում

Հոդված 33. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիան

(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)

1. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձին տրվում է շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու, մեծածախ շուկայում այն վաճառելու և արտահանելու իրավունք: Էլեկտրական էներգիան կարող է արտահանվել միայն ներքին սպառման պահանջարկի բավարարումից հետո, որը հաստատում է էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:

2. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները՝ հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա չի կարող տրվել երաշխավորված մատակարարին, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման ու Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց:

(33-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-98-Ն, 07.02.18 ՀՕ-100-Ն, փոփ. 04.06.21 ՀՕ-261-Ն)

(04.06.21 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։