Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-11-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 47. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

գործել է մինչև 2025-11-12Բացել ARLIS-ում

Հոդված 47. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

1. Սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը կատարվում է մատակարարման պայմանագրի համաձայն, որով մատակարարը կամ երաշխավորված մատակարարը պարտավորվում է մատակարարել էլեկտրական կամ ջերմային էներգիա կամ բնական գազ, իսկ սպառողը` ընդունել դա և վճարել դրա համար՝ այդ պայմանագրով, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցում է խախտողը` օրենքով սահմանված կարգով: Պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:

3. Բաշխման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է էլեկտրական կամ ջերմային էներգիա կամ բնական գազ բաշխել իր սպասարկման տարածքում գտնվող յուրաքանչյուր սպառողի, որը բավարարում է շուկայի կանոնների կամ մատակարարման և օգտագործման կանոնների պահանջները:

4. Եթե էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազն սպառվում է առանց մատակարարման պայմանագրի (ապօրինի սպառում), ապա բաշխման լիցենզիա ունեցող անձն անմիջապես դադարեցնում է էներգիայի (բնական գազի) ապօրինի սպառումը և պահանջում վնասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Մատակարարված էներգիան և բնական գազը խոցելի սպառողներն իրավունք ունեն օգտագործելու բացառապես կենցաղային կարիքները բավարարելու նպատակով:

6. Էլեկտրաէներգետիկայի բնագավառում խոցելի սպառողների էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացնում է միայն երաշխավորված մատակարարը:

7. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն է տրամադրում հանձնաժողովին՝ խոցելի սպառողների համար էներգիայի և բնական գազի մատակարարման հատուկ սակագներ և պայմաններ սահմանելու նպատակով, ինչպես նաև խոցելի սպառողներին էներգիա և բնական գազ մատակարարող լիցենզավորված անձանց՝ նրանց հաշվառելու նպատակով:

8. Այն սպառողը, որը նախորդ օրացուցային տարվա ընթացքում իր 6 (10) կՎ ու բարձր լարման՝ մեկ միլիոն կՎտժ սպառումը գերազանցող բոլոր հաշվառման կետերում միասին սպառել է 12 միլիոն կՎտժ-ից ավելի էլեկտրական էներգիա, պարտավոր է, սույն օրենքի և շուկայի կանոնների համաձայն, այդ կետերի մասով ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ: Նման կարգավիճակ չստանալու դեպքում սույն մասում նշված սպառողին էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացվում է բացառապես երաշխավորված մատակարարի կողմից, և սպառողն այդ կետում (կետերում) սպառած էլեկտրական էներգիայի համար վճարում է որակավորված սպառողի կարգավիճակ չստացած սպառողների համար հանձնաժողովի սահմանած՝ տարբերակված սակագնով:

(47-րդ հոդվածը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն, լրաց. 14.05.25 ՀՕ-111-Ն)

(14.05.25 ՀՕ-111-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։