Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-05-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՆԿՆԴՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 15. Ակադեմիայի շրջանավարտների աշխատանքի կազմակերպումը

գործել է մինչև 2020-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 15. Ակադեմիայի շրջանավարտների աշխատանքի կազմակերպումը

1. Ակադեմիայում ուսումնառությունն ավարտելուց հետո դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք պարտավոր են անցնել իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքի դատարանների աշխատակազմերում, եթե նրանք ավելի քան երկու ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան երեք ամիս չեն զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով: Սույն մասի դրույթները չեն տարածվում մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու կամ պատգամավոր ընտրված լինելու պատճառով օրենքով սահմանված իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով չզբաղվելու դեպքերի վրա:

2. Ակադեմիայում ուսուցման ավարտից հետո Ակադեմիայի շրջանավարտ` դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք կարող են դիմել դատախազությունում իրավաբանի որակավորում պահանջող աշխատանքի ընդունվելու համար։ Դիմում ներկայացրած անձը օգտվում է դատախազությունում համապատասխան թափուր տեղ առաջանալու դեպքում այդ պաշտոնում առանց մրցույթի նշանակվելու նախապատվությունից:

3. Ակադեմիայում ուսուցման ավարտից հետո Ակադեմիայի շրջանավարտ` քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք կարող են դիմել քննչական կոմիտեի դեպարտամենտում իրավաբանի որակավորում պահանջող աշխատանքի ընդունվելու համար: Դիմում ներկայացրած անձը օգտվում է քննչական կոմիտեի դեպարտամենտում համապատասխան թափուր տեղ առաջանալու դեպքում այդ պաշտոնում առանց մրցույթի նշանակվելու նախապատվությունից:

(15-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, խմբ. 13.06.18 ՀՕ-354-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-66-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։