Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները

1. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են՝

1) հասարակությանը և հավանական ներդրողներին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, պետական գույքի մասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.

2) մասնավորեցման նշանակալի գործարքների մասին հավանական ներդրողներին տեղեկացնելու գործընթացը կազմակերպելը և նրանց հետ բանակցություններ վարելը.

3) մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցում կազմակերպելը.

4) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում մասնավորեցման և լուծարման գործընթացներում խորհրդատվական ընկերություններ ու փորձագետներ ներգրավելը.

5) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին անհրաժեշտության դեպքում տեխնիկական և ֆինանսական աջակցությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։