Հոդված 9. Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները՝ ըստ առանձին ընկերությունների
Հոդված 9. Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները՝ ըստ առանձին ընկերությունների
1. Մասնավորեցում իրականացնող՝ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) կազմում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների բովանդակության վերաբերյալ առաջարկ: Նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը, ժամկետը և իրականացնող մարմինը հաստատվում է կառավարության որոշմամբ, ընդ որում՝
1) լիազորված մարմնի կազմած կարգով Հայաստանի Հանրապետության գործադիր և տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում իրենց ենթակայության մասնավորեցման գործընթացում ներգրավված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ՝ ընկերության պարտքերի վերակառուցման վերաբերյալ.
2) կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակն է մասնավորեցվող օբյեկտների ակտիվների և պասիվների չափի ճշգրտումը, ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը և այլն.
3) անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, կամ հրավիրվում են անկախ փորձագետներ և խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու) ուղղությամբ: