Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 11 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-02-25-ից մինչև 2024-04-19։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման նպատակները

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման նպատակները

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ՝ պետական գույք) մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:

2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2017-2020 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝

1) երկրի տնտեսության մրցունակության և արդյունավետության խթանումը.

2) ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և մրցակցային միջավայրի բարելավումը.

3) մասնավորեցման ենթակա ընկերության (օբյեկտի) մասնավորեցման ժամանակ միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող գործիքակազմի և մասնավորեցման ձևերի (մրցույթ, ուղղակի վաճառք և այլն) կիրառման շնորհիվ արդյունավետ տնտեսական գործունեություն իրականացնող գնորդի կամ ներդրողի ընտրությունը.

4) երկրի ՀՆԱ-ի ձևավորման մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացումը և մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը.

5) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։