Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում

1. Սույն ծրագրի համաձայն` մասնավորեցման ենթակա չեն՝

1) քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները.

2) քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության ոլորտների, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի պահպանումն իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.

3) պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները.

4) ստանդարտացման և չափագիտության ծառայություններ մատուցող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.

5) միջպետական և հանրապետական նշանակության երկաթուղիները և ավտոճանապարհները, Երևանի մետրոպոլիտենը, գնացքների երթևեկության և օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի ավտոշարասյուները.

6) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, և դրանք առանձնացվում են մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են՝

1) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, սոցիալական և մշակութային ոլորտի օբյեկտներում (ուսումնական հաստատություններում, մշակութային օբյեկտներում).

2) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այն կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վարձակալական հիմունքներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։