Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում և մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:

2. «Փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում տարաժամկետ վճարումների սանդղակը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող 2-րդ հավելվածում:

3. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը վճարվում է հավասար մասերով՝ տարին մեկ: Հերթական վճարման ժամանակ կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահերի` ԱՄՆ դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է վճարել մնացած ամբողջ արժեքը կամ դրա մասը:

4. Մասնավորեցված օբյեկտի գնորդի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից, սակայն այդ գույքը համարվում է գրավադրված մինչև գույքի արժեքի լրիվ վճարման պահը: Ընդ որում, գույքը գնորդի կողմից կարող է օտարվել բացառապես այն պայմանով, երբ նոր գնորդը ստանձնում է օբյեկտի գնի մնացորդի վճարման պարտավորությունը նույն պայմանով, և գրավի իրավունքը պահպանվում է մինչև գույքի արժեքի լրիվ վճարման պահը:

5. Պետական գույքի մասնավորեցման առանձին դեպքերում (բացառությամբ «փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերի) կառավարությունն իրավասու է սահմանելու տարաժամկետ վճարումների իրականացման այլ համամասնություններ և ժամանակացույց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։