Հոդված 2. ․ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 2․ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագը, իսկ Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագի կողմից Պաշտպանին ժամանակավորապես փոխարինելու անհնարինության դեպքում՝ Պաշտպանի աշխատակազմի հաջորդ դեպարտամենտի ղեկավարը։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում Պաշտպանին փոխարինող դեպարտամենտի ղեկավարն իրականացնում է Պաշտպանին սույն օրենքով վերապահված լիազորությունները, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածով, 28-րդ հոդվածի 5-7-րդ մասերով, 29-րդ հոդվածի 1-7-րդ մասերով, 30-րդ, 30.1-ին հոդվածներով, 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-7-րդ մասերով, 31-33-րդ հոդվածներով, 36-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ (բացառությամբ քաղաքացիական ծառայողների և Պաշտպանի աշխատակազմում այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ աշխատանքից ազատվելու մասին իրենց դիմումի հիման վրա սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ պաշտոնից ազատելու, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերի ժամկետը լրանալու հիմքով աշխատանքից ազատելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի՝ պաշտոնի նշանակման համար դիմումի հիման վրա սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ պաշտոնի նշանակելու, ինչպես նաև պաշտոնի վերանշանակելու լիազորությունների) և 9-րդ կետերով սահմանված լիազորությունների:»։