Հոդված 6. ․ Օրենքի 29-րդ հոդվածում`
Հոդված 6․ Օրենքի 29-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 29. Պաշտպանի լիազորությունները մարդու իրավունքների խթանման ոլորտում».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1․ Պաշտպանն իրավասու է ներկայացնելու իրավական դիրքորոշում (amicus brief) Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների առնչությամբ՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-7-րդ մասերով․
«6. Պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ հարցերով հետազոտություններ, ինչպես նաև հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
7. Պաշտպանն իրավասու է խթանելու մարդու իրավունքների միջազգային չափանիշներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և դրա կիրառման համապատասխանեցումը, այդ թվում՝ իրականացնելու մարդու իրավունքների միջազգային չափանիշներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և դրա կիրառման համապատասխանության ուսումնասիրություն և մշտադիտարկում, խթանելու մարդու իրավունքների և ազատությունների ապահովմանն ուղղված միջազգային պայմանագրերի՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացումը (միանալը) և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին ներպետական օրենսդրության և դրա կիրառման համապատասխանեցումը։»։