Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 135-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 135-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Դատարանն անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի արգելադրման առկայության դեպքում տվյալ վարույթով կայացրած և օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքն արգելանքից հանելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոքարկված չլինելու պարագայում, իսկ բողոքարկված լինելու պարագայում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն օրինական ուժի մեջ մտած լինելու դեպքում անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Այն դեպքում, երբ արգելադրումը պահպանվում է մինչև դատական ակտի կատարումը, դատարանը տվյալ վարույթով կայացրած և օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է դատական ակտը կատարվելուց հետո: Եթե անշարժ գույքն արգելանքից հանելու մասին որոշումը կայացվել է դատական նիստի արձանագրության մեջ մտցնելով, ապա դատարանը դատական նիստի արձանագրության համապատասխան քաղվածքն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»: