Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-02-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 15. Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները

գործել է մինչև 2026-02-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 15. Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Սույն օրենքին համապատասխան` նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ սահմանվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին համապատասխան:

2. Ուսումնական հաստատությունը պարտավոր է դիմորդներին և նրանց ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել ուսումնական հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:

3. Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց տարեկանից (որը լրանում է մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի վերջը):

4. Մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքով:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է տվյալ ուսումնական տարվա պարապմունքներն սկսվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Պետական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. (մասն ուժը կորցրել է 11.09.25 ՀՕ-286-Ն)

6. Պետական հանրակրթական դպրոցների ավարտական քննությունների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան:

(15-րդ հոդվածը խմբ. 21.02.00 ՀՕ-36, լրաց. 04.12.00 ՀՕ-114, փոփ., լրաց., խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 09.10.01 ՀՕ-237, խմբ., լրաց. 07.05.02 ՀՕ-338, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-63-Ն, խմբ., փոփ. 13.06.06 ՀՕ-139-Ն, լրաց., փոփ. 28.10.10 ՀՕ-153-Ն, խմբ. 19.05.14 ՀՕ-17-Ն, 21.06.14 ՀՕ-83-Ն, լրաց. 25.06.20 ՀՕ-331-Ն, փոփ. 22.05.24 ՀՕ-251-Ն, փոփ., լրաց. 11.09.25 ՀՕ-286-Ն)

(25.06.20 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։