Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 55

գործել է մինչև 2026-02-14Բացել ARLIS-ում

Հոդված 55.

Սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասի գործողությունը տարածվում է միայն օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` 2006 թվականին և դրանից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված անձանց վրա:

Մինչև 2001 թվականը հանրակրթական դպրոցներ ընդունված սովորողները ուսումը շարունակում են տասնամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:

2001 թվականից մինչև 2005 թվականը ներառյալ, ինչպես նաև 2006 թվականին հանրակրթական դպրոցների առաջին դասարաններ ընդունված 6,5 և բարձր տարիքի սովորողները ուսումը շարունակում են տասնմեկամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:

2006-2007 ուսումնական տարում դպրոցներում ըստ տարիքային խմբերի ձևավորված առաջին դասարանների սովորողների ուսուցման և փոխադրման կարգը սահմանում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը:

2007-2008 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից երկրորդ (2006-2007 ուսումնական տարում առաջին դասարան ընդունված 6,5 և բարձր տարիքի սովորողներ), երրորդ և երրորդից բարձր դասարանները վերահամարակալվում են` յուրաքանչյուրը մեկով ավելի:

2009-2010 ուսումնական տարվանից կատարվում է անցում եռամյա ավագ դպրոցի:

Ներառյալ 2011 թվականը շնորհված դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:

(55-րդ հոդվածը լրաց. 26.07.01 ՀՕ-209, խմբ. 13.06.06 ՀՕ-139-Ն, լրաց. 11.09.25 ՀՕ-286-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

8 մայիսի 1999 թ.

ՀՕ-297

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։