Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-02-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 14. Կրթության գործընթացի կազմակերպումը

գործել է մինչև 2026-02-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. Կրթության գործընթացի կազմակերպումը

1. Կրթության գործընթացը կազմակերպվում է սույն օրենքին համապատասխան և կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, մոդուլային ծրագրերով, ուսումնական ժամանակացույցով և դասացուցակներով:

2. Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության գործընթացը կարգավորվում է օրինակելի ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով: Դրանք մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, համապատասխան բնագավառի(ների) պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցված և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած չափորոշիչներին համապատասխանեցված, հաստատում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:

4. Բարձրագույն կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը մշակում և հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատությունը:

4.1. (մասն ուժը կորցրել է 20.01.21 ՀՕ-31-Ն)

5. Ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա սկիզբը և տևողությունը սահմանվում է պետական կրթական չափորոշիչով, տվյալ մակարդակի կրթական ծրագրի նկարագրով՝ հաշվի առնելով նաև կրթության կազմակերպման ձևը:

6. Հիմնական, միջնակարգ կրթության և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն ավարտվում է շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների պարտադիր պետական ամփոփիչ ատեստավորմամբ, որի անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Բարձրագույն կրթության յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման ձևերը և պարբերականությունը կազմում և հաստատում է բուհը:

6.1. Մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակի որակավորման կրթական ծրագրերի պետական ամփոփիչ ստուգման ձևերը և պարբերականությունը կազմում և հաստատում է մասնագիտական ուսումնական հաստատությունը։

7. (մասն ուժը կորցրել է 22.05.24 ՀՕ-251-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 22.05.24 ՀՕ-251-Ն)

(14-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, խմբ., փոփ., լրաց. 01.12.03 ՀՕ-58-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-63-Ն, 10.07.09 ՀՕ-161-Ն, 20.01.21 ՀՕ-31-Ն, լրաց., փոփ. 22.05.24 ՀՕ-251-Ն, 11.09.25 ՀՕ-286-Ն)

(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի նախատեսված դրույթները կիրառության մեջ են մտնում, և դրանց հետ կապված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են ընդունման՝ համաձայն վարչապետի որոշմամբ հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը` համաձայն 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի)

(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։