Գլուխ 4 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 39. Հանրակրթության բնագավառում համայնքի ղեկավարի իրավասությունը
Հոդված 39. Հանրակրթության բնագավառում համայնքի ղեկավարի իրավասությունը
Համայնքի ղեկավարը պարտադիր լիազորության կարգով`
1) ուսումնական հաստատությունների ինքնակառավարման սկզբունքին համապատասխան աջակցում է համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) իրականացնում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ.
4) աջակցում է կրթահամալիրների՝ որպես համայնքային կենտրոնների գործունեության զարգացմանը։
(39-րդ հոդվածը լրաց. 24.10.25 ՀՕ-355-Ն)
(24.10.25 ՀՕ-355-Ն օրենքն ունի անցումային դրույթ)